Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-4/24. Խաչիկյան, Վերգիլիուս, Ալմեյդա, ի Սիլվա, Շեֆեր

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-4/24. Խաչիկյան, Վերգիլիուս, Ալմեյդա, ի Սիլվա, Շեֆեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Էդուարդ Խաչիկյան, «Սարգիս Զորավար»

Sargis.gif (360 KB)

Չորրորդ դար․ Հուլիանոս Ուրացող կայսրը հալածանքներ է սկսել քրիստոնյաների դեմ, իսկ սուրբ Սարգիս զորավարը դիմադրում է հանուն հավատքի և վերերկրյա արժեքների հաստատման՝ միաժամանակ պայքարելով նաև իր իսկ մարդկային տագնապների դեմ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Պուբլիուս Վերգիլիուս Մարո, «Բուկոլիկներ, Գեորգիկներ»

bukolikner.jpg (443 KB)

Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմների՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական իրադարձությունները, և՛ անգամ հեղինակին հետաքրքրող փիլիսոփայական տեսություններ: Սույն երկու պոեմով ամբողջանում է Վերգիլիուսի գրական ժառանգությունը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի արևելահայերեն թարգմանությամբ։ Նրան են վերագրված նաև մի շարք մանր երկեր, որոնց հեղինակային պատկանելությունը, սակայն, մնում է վիճելի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Մարիա Ինեշ Ալմեյդա, Ֆլավիա Լինզ ի Սիլվա, «Նամակ աշխարհի առաջնորդներին»

namak.jpg (291 KB)

Սոֆիան տասներկուամյա աղջիկ է. Մեր մոլորակի առջև ծառացած մարտահրավերներից տագնապած՝ նա որոշում է նամակ գրել աշխարհի առաջնորդներին: Զվարթ ու բանաստեղծական տեքստով Սոֆիան գրում է տարբեր հարցերի մասին՝ փորձելով տալ երկրագնդի ախտորոշումը: Նա հասկանում է, որ բազմաթիվ են այն խնդիրները, որոնց պատճառով աշխարհը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բայց նա երազող է ն լուծումներ է առաջարկում: «Նամակ աշխարհի առաջնորդներին» ստեղծագործության նպատակն է ձայն տալ աշխարհի մանուկներին, որոնք գիտեն, որ Երկիրն օգնության է կանչում: Թարգմանիչ՝ Աննա Մարության։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները գիրքը»

haxtoxneri.jpg (202 KB)

«Հաղթողների 30 օրենքները գիրքը» գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի ամենահայտնի ստեղծագործությունը, որը հրատարակվել է տասնյակ լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով:

Գրքում ներկայացված են կիրառելի ու հստակ օրենք-խորհուրդներ, որոնք կօգնեն ընթերցողին կարգի բերել ու համակարգել կյանքը, շրջապատի հետ հարաբերությունները, սահմանել ճիշտ առաջնահերթություններ և հասնել ֆինանսական անկախության: Թարգմանիչ՝ Աննա Կարապետյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում