Սպորտ

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

1 րոպեի ընթերցում

Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը10մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ,սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներ:Հայ մարզիկները17:7հաշվով զիջել են հնդիկներին:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ներկայացել է հետևյալ կազմով` ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան: Հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում