Հասարակական

Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 6 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 27-ին ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և 1-03 շտապօգնության ավտոմեքենաները, կան տուժածներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի բաժնից:

«Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածք է ստացել»,- նշեցին ՆԳՆ-ից:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում