Տարածաշրջանային

Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքի մոտակայքում, հունվարի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):

Օջախը գտնվել է 8,5 կմ խորության վրա:

Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների՝ երկրաշարժը զգացվել է ափամերձ շատ շրջաններում՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում:

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում հայտնել է, որ ստորգետնյա ցնցման հետևանքների մասին տվյալներ չունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում