Տարածաշրջանային

Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16-երի վաճառքը Թուրքիային

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16-երի վաճառքը Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի F-16 կործանիչների վաճառքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Hurriyet-ը:

«Խոստման հիման վրա մեր խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը: Ես ստորագրեցի այն և այն նույն օրը երեկոյան հրապարակվեց: Բայդենը նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատ: Հուսով եմ, որ այնտեղից պատասխան կլինի, որը կխթանի F-16 մատակարարումները Թուրքիային»-նշել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում