Տարածաշրջանային

Ստամբուլում հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հունվարի 26-ին կայացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հանդիպման կողմերը քննարկել են Սև ծովում անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

«Հանդիպման ընթացքում նշվել է Սև ծովում անվտանգության ապահովման կարևորությունը։ Նախարարները հաստատել են իրենց վճռականությունը՝ ամրապնդելու Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում