Տարածաշրջանային

ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ Վրաստանն արագ կանցնի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հաջորդ փուլ

2 րոպեի ընթերցում

ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ Վրաստանն արագ կանցնի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ երկիրն առաջընթաց գրանցի դրա համար անհրաժեշտ ինը պայմանների կատարման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։

«Եվրահանձնաժողովը սահմանեց ինը քայլ և դա 27 անդամների հետ համաձայնեցրեց դեկտեմբերյան պատմական գագաթնաժողովում, որտեղ Վրաստանին տրամադրվեց թեկնածուի կարգավիճակ: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք... Սա միայն քրտնաջան աշխատանքի սկիզբն է դեպի Եվրամիություն Վրաստանի անդամակցության ճանապարհին: Հուսով ենք, որ աշխատանքը կարագացվի, որ տեղի կունենա Վրաստանի ներառական, կառուցողական գնահատում։ Եվ ես հուսով եմ, որ մենք արագ կանցնենք հաջորդ փուլ, մասնավորապես՝ անդամակցության բանակցությունների մեկնարկին», - Հերչինսկիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

2023 թ․ դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովում որոշում ընդունվեց Վրաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու համար Վրաստանը պետք է շարունակի կատարել տասներկու կետերից ևս ինը, այդ թվում՝ բարեփոխումներ օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտներում, ԶԼՄ-ների ազատությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում