Տարածաշրջանային

2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք

1 րոպեի ընթերցում

2023 թվականին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ այդ երկրում 2023 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպանության 620 դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«2023 թվականին գրանցված ինքնասպանություններից 180-ը տեղի է ունեցել Բաքու քաղաքում, 440-ը՝ երկրի այլ շրջաններում»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ 2022 թվականին ինքնասպանություն էր գործել 609 ադրբեջանցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում