Տարածաշրջանային

Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահականի կողմից սոցցանցերում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմանը Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանագիրը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին և հաստատել համապատասխան արձանագրությունը»:

Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» վերահրատարակման մեջ։

Օրենքն ուժի մեջ է մտել «Պաշտոնական տեղեկագրում» վերահրապարակվելուց հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում