Տարածաշրջանային

Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելին պատժելու համար կգործադրի բոլոր ջանքերը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հայտարարել է, որ Իսրայելին պատժելու համար կգործադրի բոլոր ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան բոլոր ջանքերը կգործադրի` հասնելու Իսրայելի համար արժանի պատժի՝ Գազայի հատվածում նրա գործողությունների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավաֆրիկյան Հանրապետության իր գործընկեր Սիրիլ Ռամաֆոսայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ հունվարի 26-ին որոշում կկայացնի Գազայի հատվածում ենթադրյալ ցեղասպանության համար Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու հայցի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում