Թուրքիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Բաթալգազի շրջանում 13.93 կմ խորության վրա` Թուրքիայի ժամանակով ժամը 16:04-ին:

Հայերեն English Русский