Տարածաշրջանային

Վերին Լարսը բացվել է մեծ բեռնատարների  համար

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսը բացվել է մեծ բեռնատարների  համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո Ռուսաստանի հետ սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետով ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Ըստ Վրաստանի ավտոճանապարհների վարչության հաղորդագրության՝ Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում հունվարի 24-ից սահմանափակումներ էին մտցվել ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկությունն ազատ է։

Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում` միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով:

Կցորդիչներով, կիսակցորդիչներով և M3 կատեգորիայի 22-ից ավելի նստատեղ ունեցող (վարորդի նստատեղը չհաշված) տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի կարգով կիրականացվի թունելներով։

Այս ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում