Տարածաշրջանային

Նեթանյահուն շարունակում է իր քաղաքական գոյատևումը Գազայի պատերազմով. Թուրքիայի արտգործնախարար

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն շարունակում է իր քաղաքական գոյատևումը Գազայի պատերազմով. Թուրքիայի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում գործողություն է իրականացնում, որպեսզի ամրապնդի սեփական քաղաքական դիրքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆիդանն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճի ընթացքում:

«Գազայում և դրանից դուրս շարունակվող պատերազմը չի կարող բերել ո՛չ խաղաղության, ո՛չ էլ կապիտուլյացիայի: Մենք կրում ենք պատմական պատասխանատվություն այս պատերազմի դադարեցման համար: Միջազգային հանրությունը դեռևս չի կարողանում դադարեցնել արյունահեղությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Գազան բացօթյա բանտ էր։ Այժմ այն ​​դարձել է պատերազմական գոտի, որտեղ Իսրայելի վարչապետը կազմակերպում է ռազմական գործողություններ և սպանում քաղաքացիական անձանց՝ իր քաղաքական գոյատևումը երկարացնելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում