Տարածաշրջանային

Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով:

«Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում