Չափազանցություն է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Սահմանադրության փոփոխության պատճառ համարելը. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն է համարում տեսակետը, թե Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորական գործընթացն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման կարծիք հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գործող Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Միրզոյանն ասաց՝ որքան Ադրբեջանն է իրավական խնդիր տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք խնդրի վրա նրանց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից:

Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ձևավորվել է դեռ 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Ըստ նրա՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է:

«Չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած Սահմանադրություն, թերևս, ավելի լայն ազդեցություն ունի և անդրադառնում է նաև արտաքին հարաբերությունների վրա: Այս առումով, այո, մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ: Բայց ասել, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»,-ասաց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք Սահմանադրությունն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը՝ Միրզոյանը բացասական պատասխան տվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենաՍահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

Հայերեն فارسی Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս