Մոսկվան և Անկարան նախապատրաստում են Պուտինի այցը Թուրքիա. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները կհայտարարվեն, հենց երկրների ղեկավարները համաձայնեցնեն դրանք, կողմերի բանակցություններն օրակարգում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ, իրոք, ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումներն օրակարգում են, դրանք պատրաստվում են: Հենց նախագահները վերջնականապես համաձայնեցնեն այցի ժամկետները, մենք անմիջապես ժամանակին կտեղեկացնենք ձեզ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակնկալվում է, որ Պուտինի այցը կկայանա փետրվարի 12-ին։ Այդ մասին հունվարի 20-ին հայտնել էր Türkiye թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ ծրագրում է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել տարեսկզբին․ մինչ այդ ղեկավարների հանդիպումը չստացվեց Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս