Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։