Սպորտ

Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա Արգենտինայի դրոշի ներքո

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հանդես կգա Արգենտինայի դրոշի ներքո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

«Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,-ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել է արծաթե մեդալակիր:

Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում