Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. առաջին ագամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մաքվեցյանը:

Նա ընդգծեց, որ 2024 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ զանգվածային միջազգային քաղաքային և երիտասարդական միջոցառումներ տեղի կունենան:

«Նախատեսվում է անցկացնել Երևան քաղաքի առաջնություններ 13 մարզաձևերից: Այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար, «Երևան» մարաթոն-մրցաշարը, որի համար ակնկալվում է 1000 և ավելի վազորդների մասնակցությունը: Հունիսին Երևանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի մրցաշարեր, որոնք մեր ազգային հավաքականների համար կլինեն վերջին ստուգատեսը Փարիզի ամառային 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցությունից առաջ: Նշված օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն նաև Երևանի մարզիկները, որ նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր»,-ասաց վարչության պետը:

Նա նշեց, որ քաղաքապետարանը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը համայնքի մարզական կյանքին, որից ելնելով նախատեսվում է կազմակերպել և անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա վեց մարզաձևերից: Ըստ նրա՝ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև տարեցները, որոնց համար այս տարի ևս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվեն մրցումներ հինգ մարզաձևերից: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան էլ ընդառաջ կանցկացվեն խոշոր մարզամշակութային միջոցառումներ:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել