Տարածաշրջանային

Իրանում ձերբակալել են 5 ծառայակիցներին սպանած զինվորին

1 րոպեի ընթերցում

Իրանում ձերբակալել են 5 ծառայակիցներին սպանած զինվորին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում իր հինգ ծառայակիցներին սպանած զինվորին ձերբակալել են երկրի հարավ-արևելյան Քերմանի նահանգում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

«Այդ մարդը ձերբակալվել է Զերենդ քաղաքից ոչ հեռու», - մեջբերում է գործակալությունը հարավարևելյան ռազմական շտաբի հրամանատար Ամիր Ղոլամալիանի խոսքը։

Ավելի վաղ IRNA-ն հաղորդել էր հունվարի 21-ին զինվորականի կողմից իր հինգ ծառայակիցների սպանության մասին։

«Ցերեկը ժամը 16:35-ին զինվորներից մեկը, որը գտնվել է պահակակետում, մտել է զորանոց և կրակ բացել իր ծառայակիցների վրա։ Հինգ զինծառայողներ զոհվել են», - ասել է Ղոլամալիանը։

Նրա խոսքով՝ կրակողի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում