Մշակույթ

Սուխումի պատկերասրահում հրդեհից հաջողվել է փրկել 4000 նկարներից մոտ 150-ը

2 րոպեի ընթերցում

Սուխումի պատկերասրահում հրդեհից հաջողվել է փրկել 4000 նկարներից մոտ 150-ը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի պետական պատկերասրահում բռնկված հրդեհից հաջողվել է փրկել չորս հազար նկարներից շուրջ 150-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է Աբխազիայի մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դինարա Սմիրը:

Հունվարի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել Է Աբխազիայի պետական պատկերասրահի գրեթե ողջ ֆոնդը, ավելի վաղ հայտնել էր հանրապետության փոխնախագահ Բադրա Գունբան՝ մանրամասնելով, որ դա լուրջ կորուստ Է Աբխազիայի մշակույթի համար: Г Հանրապետության գլխավոր դատախազությունը հրդեհի փաստով ստուգում է անցկացնում՝ դրա պատճառը պարզելու համար։ Պատկերասրահի տնօրեն Սուրամ Սաքանիան գործակալությանը հայտնել է, որ դրա շենքում ավելի քան 4000 նկար է պահվել, որոնք «եթե չեն էլ այրվել, ապա վերականգնման կարիք կունենան»:

Պատահարի պատճառների հետաքննությամբ զբաղվում է Աբխազիայի ՆԳՆ-ն:

Ինչպես հավելել Է Դինարա Սմիրը, հայտնի էր, թե ինչ տեխնիկական վիճակում է գտնվում պատկերասրահը, սակայն դրա վերանորոգման համար գումար չի եղել: «Մենք բոլորս գիտենք, որ պատկերասրահը պետք է այլ կերպ հագեցած լիներ, բայց վերանորոգման համար միջոցներ, ցավոք, դեռ չեն եղել։ Բայց բողոքներով, որ պատկերասրահում հրդեհային ազդանշան չկա, մեզ ոչ ոք չի դիմել», - գործակալությանը հայտնել է Սմիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում