Տարածաշրջանային

Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում են թուքական լրատվականները, որոնք Պուտինի հնարավոր այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չեն հայտնում:

Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ​​ուղիներով։

Ռաիսիի երկու անգամ հետաձգված այցը կհամընկնի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացման հետ: Դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շուրջ 10 համաձայնագրի և հուշագրի ստորագրում։ Կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի թեման և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում