Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է «Amnesty International»-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է «Amnesty International»-ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից կարճ ժամանակահատվածում տեղահանվածների աջակցության նպատակով իրականացված և նախատեսվող ծրագրերին և դրանց կյանքի կոչման ուղղություններին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ագնես Կալամարը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և կազմակերպության միջև շուրջ երեք տասնամյակի արդյունավետ փոխգործակցությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում էլ ջանքեր ներդնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում