Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է Պակիստանի կողմից 3 ԱԹՍ օգտագործելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան:

«Այդ հարձակումների արդյունքում ավերվել են չորս բնակելի տներ, սպանվել է մոտ 10 կին և երեխա»,-ասել է պաշտոնյան:

Զոհերը Պակիստանի քաղաքացիներ են: Հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես են նրանք բնակվել սահմանի իրանական կողմում։

«Այս հարձակման շարժառիթը քննության փուլում է, արդյունքները կհրապարակվեն մոտ ժամանակներս», - ընդգծել է նա։

Պակիստանը Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում հարվածներ էր հասցրել: Հունվարի 16-ին Իրանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում