Քաղաքականություն

Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում եռակողմ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում եռակողմ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում