Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին հեռախոսազրույց են ունեցել՝ ընդգծելով համագործակցության շարունակման կարևորությունը։
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարը խոսել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և ընդգծել համագործակցության և շփումների շարունակման կարևորության մասին։
Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կարդացեք հոդվածը` Русский