ՖԻՖԱ-ի The Best մրցանակին կրկին արժանացել է Լիոնել Մեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և Մայամիի «Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից:

Անցած տարվա լավագույն մարզիչն Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:

2023 թվականի լավագույն գոլ է ճանաչվել բրազիլական «Բոտաֆոգոյի» խաղացող Գիլյերմե Մադրուգայի գոլը, որ նա խփել է «Նովորիզոնտինոյի» դարպասը` բրազիլական Բ Սերիայի 14-րդ տուրում:

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի անդամ Էդերսոնն ընտրվել է 2023թվականի աշխարհի լավագույն դարպասապահը:

2023 թվականի խորհրդանշական հավաքականում են դարպասապահ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»- Բելգիա), պաշտպաններ՝ Կայլ Ուոլքեր («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»-Անգլիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»-Բելգիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»-Անգլիա), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»-Պորտուգալիա), հարձակվողներ՝ Լիոնել Մեսի (ՊՍԺ-«Ինտեր Մայամի»-Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ- Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»-Նորվեգիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»-Բրազիլիա):

Հայերեն English Русский Türkçe

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին