Քաղաքականություն

Բոլոր իրավունքները պետք է հասցեագրվեն. ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հայերի ջարդերի մասին

1 րոպեի ընթերցում

Բոլոր իրավունքները պետք է հասցեագրվեն. ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հայերի ջարդերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է երեսունչորս տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերին ու նշել, որ ջարդերը դարձել են ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտումների քաղաքականության գագաթնակետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է զետեղել «X» հարթակում և հավելել՝ ջարդերի պատճառով հարյուրավոր մարդիկ են սպանվել, անդամահատվել և անհետացել, կես միլիոն մարդ փախստական է ​​դարձել:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և շեշտում ենք նման քաղաքականության կանխարգելման հրամայականը և բոլոր իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունը»,-ասվում է տեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում