«Եղիցի լույս. Սևակ-100». ԿԳՄՍ նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, հոբելյանի շրջանակում նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Մրցույթի նպատակն է մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

  • հունվարի 15-ից 21-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ «Ֆեյսբուք»-ի էջում կհրապարակվեն Պարույր Սևակի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
  • այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել «Ֆեյսբուք»-ի անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:

Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում):

Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս