Բաքվում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Բինագադի շրջանի Աբայ Կունանբաև փողոցում գտնվող արտադրամասում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Փրկարարները փլատակների տակ հայտնաբերվել են 3 մարդու դի։