Իրանում հայտարարել են, որ հրամաններ չեն տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը որևէ հրաման չի տալիս տարածաշրջանի դիմադրության ուժերին, նրանք գործում են անկախ և իրենց շահերի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Տարածաշրջանի, ներառյալ՝ Եմենի դիմադրության ուժերը գործում են անկախ և բացառապես իրենց շահերի շրջանակներում։ Իրանը նրանց ոչ մի հրաման չի տալիս», - Telegram-ում նախարարի խոսքն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն։

Աբդոլլահիանը նաև նշել է, որ «եթե Սիրիայում և Իրաքում չկազմավորվեին դիմադրության ուժեր ահաբեկչության դեմ պայքարի համար, ապա այսօր Սիրիան և Իրաքը բոլորովին այլ տեսք կունենային»։ Նրա խոսքով, եթե դիմադրության ուժերը չապահովեին տարածաշրջանի անվտանգությունը, ապա Իսրայելը դուրս կգար իր սահմաններից։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ներկայացուցիչները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, քանի դեռ պաղեստինյան անկլավում գործողությունը չի դադարեցվել։

Իրաքում և Սիրիայում շիաների զինված կազմավորումներն իրենց հերթին սկսել են հարձակումներ իրականացնել այդ երկրներում ամերիկյան ռազմակայանների վրա՝ «ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան բնակչության դեմ զանգվածային հարվածների, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս