Սպորտ

Հրաձիգները թիմային մեդալներ են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հրաձիգները թիմային մեդալներ են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սլովենիայի միջազգային մրցաշարի թիմային պայքարում ևս մեդալներ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ISSF Grand Prix-ում` Սլովենիայի միջազգային մրցաշարում, Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում` մրցելով Չեխիայի թիմի հետ, 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան թիմային զույգը, 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին` դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով` Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում