Քաղաքականություն

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքը. ԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի այցերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքը. ԱԳՆ-ն ամփոփել է Միրզոյանի այցերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունն՝ ամփոփելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցերը Մերձավոր Արևելքի տարածաշրջան։

«Այս համատեքստում 2023 թվականը նշանավորվել է մի քանի կարևոր իրադարձություններով:

Կայացել են նախարար Միրզոյանի այցերը Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:

ՀՀ անկախության շրջանում առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին:

Նախարար Միրզոյանի այցը Սիրիայի, մասնավորապես Դամասկոս և Հալեպ քաղաքներ կայացավ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, և այցի ժամանակ նախարարը փոխանցեց ՀՀ կառավարության կողմից տրամադրված հումանիտար աջակցությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ի թիվս այլ միջազգային պայմանագրերի, ստորագրվել է ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, որը փետրվարի մեկին ուժի մեջ կմտնի։

«Բազմակողմ հարթակներում կայացել են նաև նախարար Միրզոյանի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ:

Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև:

Տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով՝ փոխնախարար Վահան Կոստանյանի համանախագահությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

10.jpg (220 KB)

20.jpg (153 KB)

30.jpg (369 KB)

40.jpg (303 KB)

50.jpg (419 KB)

60.jpg (229 KB)

70.jpg (401 KB)

80.jpg (253 KB)

90.jpg (289 KB)

100.jpg (315 KB)

101.jpg (474 KB)

102.jpg (231 KB)

103.jpg (286 KB)

104.jpg (226 KB)

105.jpg (451 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում