Վրաստանը զենիթահրթիռային համալիրներ կգնի Լեհաստանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը Լեհաստանի MESKO S.A ընկերության հետ կնքել է համաձայնագիր զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Խաինդրավան հանդիպել է Լեհաստանի MESKO S.A ընկերության ներկայացուցիչների հետ։ Ավելի ուշ համաձայնագիր է ստորագրվել լեհական արտադրության զենիթահրթիռային համալիրների գնման մասին: Հիշյալ փաստաթուղթը պատրաստվել է Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման ծրագրի շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ստանդարտների սպառազինության ներդրման կարևորությունը Վրաստանի համար, ինչը կնպաստի երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։

Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2023 թվականի դեկտեմբերին հայտնել է, որ բանակը ստացել է հանրապետությունում լեհական կողմի հետ համատեղ արտադրված անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը երկու տարի հետո կկարողանա ապահովել Թբիլիսիի երկնքի ամբողջական պաշտպանվածությունը հակաօդային պաշտպանության տարրերով, իսկ երկրի հակաօդային պաշտպանությունը կդառնա ամենաուժեղներից մեկը տարածաշրջանում:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս