Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայում գտնվող իր գործարանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը: