Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հնարավոր է համարում մոտ ապագայում Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ է, որ ադրբեջանական ուժերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: «Այո: Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,-հավելեց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է ստիպելու Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Քոչարյանը պատասխանեց. «Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը: Ամեն օր պետք է արթնանալ և կատարել այն խնդիրները, որոնք մեր երկրի անվտանգությունն ուժեղացնում են»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան:

«Մենք ունենք կորուստներ, և հիմա ամեն օր մենք մեր անվտանգային միջավայրը պետք է ուժեղացնենք»,-նշեց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում