ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում։
Հունվարի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ պաշտոնից ազատվել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։
Կառավարության հունվարի 11-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և առաջարկեց այդ պաշտոնում նշանակել Դավիթ Խուդաթյանին, ինչին միաձայն կողմ արտահայտվեցին կառավարության անդամները։
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ հարազատ մարզում մարզպետի պաշտոնում իր աշխատանքը կիրականացնի մեծ պատասխանատվությամբ։