Սպորտ

Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է Զագրեբի միջազգային մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարի 65 կգ քաշային կարգում Թևանյանը հաջորդաբար հաղթել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Պորտո Ռիկոյի ներկայացուցիչներին:

Եզրափակիչում Թևանյանը պետք է մրցեր 2022 աշխարհի առաջնության չեմպիոն իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլի հետ, սակայն իրանցի ըմբշամարտիկը վնասվածքի պատճառով հրաժարվել է գոտեմարտից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում