Սպորտ

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 9-16-ը կազմակերպում է շախմատային փառատոն՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատային փառատոնի շրջանակում հունվարի 9-ին մեկնարկել է շրջանային հուշամրցաշար Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցների կազմում են աշխարհի 18 տարեկանների չեմպիոն Ալեքսեյ Գրեբնևը և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Արսեն Դավթյանը: Շրջանային մրցաշարն անցկացվում է միջազգային գրոսմայստերի և վարպետի նորմաներով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ փառատոնի շրջանակում կանցկացվի նաև պատանեկան մրցաշար, որին կմասնակցեն մինչև 18 տարեկան շուրջ 600 տղաներ և աղջիկներ: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլերով: Պատանեկան մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ: Տարբեր տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն նաև մեդալներով և պատվոգրերով:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում