«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում հունվարի 15-ից փետրվարի 15-ը՝ նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հավաքի առաջին հատվածում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը շեշտը կդնի տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածության վրա, իսկ երկրորդ հատվածում՝ տակտիկա-տեխնիկական պատրաստվածության վրա, կանցկացնեն ստուգողական հանդիպումներ:

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, և թե՛այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են: Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,-ասել է Արթուր Սողոմոնյանը՝ առաջիկա հավաքի մասին:

Երևանյան թիմը մեկնել է արձակուրդի՝ առաջնության առաջատարի կարգավիճակով ու այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի ընդդեմ «Արարատ-Արմենիայի»:

Հայերեն Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար