Տարածաշրջանային

Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ֆրանսիացու են ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ֆրանսիացու են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։

Դեսպանը հայտնել է, որ ֆրանսիացին բերման է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ «լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածանքով»։

Աբդուլաևայի խոսքով՝ Ադրբեջանը որոշել է Ռայանին չորս ամսով կալանավորել և այդ մասին ծանուցել Փարիզին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Փարիզին հրավիրել է օգնել հետաքննել ֆրանսիական հետախուզական ցանցի գործունեությունն Ադրբեջանում, սակայն առաջարկին պատասխան չի ստացել։

Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի և պահանջել 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում