Մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանից և դեռևս ձևակերպում չի անցել Լարսում. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի Ռուսաստան գնացող՝ հայկական ապրանքներով բեռնված մոտ 200 բեռնատար դուրս է եկել Հայաստանի սահմանից, սակայն դեռևս Վերին Լարսի անցակետում ձևակերպում չի անցել. խոչընդոտը եղանակային պայմաններն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այսօրվա դրությամբ մոտ 200 բեռնատար ունենք, որ Հայաստանի սահմանները լքել են և դեռևս Լարսում ձևակերպված չեն: Դրանց մի մասն արդեն անցել է սահմանը, ռուսական կողմում ձևակերպում են ստանում, մյուս մասը՝ վրացական կողմում կամ մինչև արգելափակված հատվածում են, կամ արդեն անցել են, սպասում են ընթացքը շարունակելուն»,-ասաց Հակոբյանը:

Մաքսային կցորդը վստահեցնում է՝ միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են, Խաչի լեռնանցքում հաճախ ձյան, մերկասառույցի պատճառով բեռնատարների համար երթևեկությունը սահմանափակվում է: «Այս պահի դրությամբ էլ սահմանափակված է: Ձնամաքրման աշխատանքներից հետո սպասում ենք, որ ճանապարհը կրկին երթևեկելի կլինի նաև բեռնատարների համար»,-ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ կան փչացող ապրանքներ, բայց այս պահի դրությամբ շատ չեն:

Իսկ Ռուսաստանից եկող ուղղությամբ բեռնատարները քիչ են՝ մի քանի տասնյակ, հիմնական մասն անցել է:

Մաքսային կցորդը վստահեցրեց, որ խնդիրների մասին օպերատիվ կերպով տեղեկանում են:

«Այս պահին ոչ մի այդպիսի խնդիր չունենք, որի համար անհանգստանալու կարիք լինի: Ամեն ինչ բնականոն ռեժիմով իրականացվում է, մեր բեռները ձևակերպվում, անցնում են Ռուսաստանի սահման»,-հավաստիացրեց Հակոբյանը:

Վերջին օրերին պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية Español

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային