Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը
1 րոպեի ընթերցում
![Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/01/1127593.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։