Հասարակական

Հայաստան նախորդ տարի ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ

1 րոպեի ընթերցում

Հայաստան նախորդ տարի ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

«2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց Պօղոսեանը:

Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նշեց նաև. «Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան ևս շարունակում են լինել կարևոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում