Թեհրանն ու Մոսկվան ամբողջությամբ հրաժարվել են SWIFT-ից. Իրանի Կենտրոնական բանկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը, ուստի այժմ բանկերը կարող են իրականացնել ուղղակի գործառնություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։

«Մենք միացրել ենք երկու երկրների (ֆինանսական) հաղորդագրությունների փոխանցման համակարգերը: Դա նշանակում է, որ երկու երկրների բանկերին Շվեյցարիան այլևս հարկավոր չէ միմյանց հետ կապվելու համար, և երկու պետությունների առևտրային բանկերը կարող են միջնորդական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Արտահանողը կարող է ռուսական կողմին ռիալով հաշիվ ներկայացնել և դրանով Իրանում ռուսական բանկերից գումար ստանալ»,- Քարիմիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։

Իրանի Կենտրոնական բանկի փոխնախագահը նաև ընդգծել է, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժույթներով։

Մեկ օր առաջ Իրանի Ազգային զարգացման հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Հոսեյն Այվազլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի ազգային բերակեցության հիմնադրամները պլանավորում են ստեղծել համատեղ ներդրումային կոմիտեներ՝ նավթագազային, նավթաքիմիական, դեղագործական և մի շարք այլ ոլորտներում տարբեր նախագծեր իրականացնելու նպատակով։

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև արժութային համաձայնագիրը, որը թույլ կտա առևտուր անել ռուբլով և ռիալով, կստորագրվի 2024 թվականի առաջին եռամսյակում։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս