Սպորտ

Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր սիթի»-ից 100 միլիոն եվրոյի դիմաց

1 րոպեի ընթերցում

Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր սիթի»-ից 100 միլիոն եվրոյի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ ակումբից 100 միլիոն եվրոյի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բաց թողնել Հալանդին 100 միլիոն եվրոյի դիմաց, որն ընդունելի տրանսֆերային գումար է համարում Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն, ըստ պարբերականների, «Ռեալ»-ից առավել մեծ գումար կպահանջվի` նորվեգացի ֆուտբոլիստին գնելու համար: Հալանդի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնականապես կհստակեցվի Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցը:

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում