«Նոր գիրք»-1/24. Կոսմոս, Յուան, Հարությունյան, Շարմա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Նարեկ Կոսմոս, «Անց 48»

«Անց 48»–ը երգահան, հեղինակ–կատարող և բանաստեղծ Նարեկ Կոսմոսի ստեղծագործությունների առաջին ժողովածուն է։ Բանաստեղծությունների երիտասարդ հերոսը ձգտում է աշխարհը վերծանելու և ընթերցելու՝ որպես խառնաշփոթ մի գիրք, կարգաբերելու այն որպես լավ թարգմանություն, ի վերջո, վերստեղծելու այն՝ որպես կիթառի նվագակցությամբ կատարվող մի երգ՝ ինքնափնտրումի ու միայնության, սիրո ու ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների մասին։ Հոլդենքոլֆիլդյան խարխափումներից դուրս գալ հերոսին օգնում են գրականությունն ու երաժշտությունը՝ դառնալով աշխարհը հասկանալու կամ ընդունելի դարձնելու նշանագրեր, երբեմն էլ՝ միակ հանգրվան ու սպեղանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Թարգմանական գրականություն

Քրիս Յուան, «Տան որսը»

Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և գիշերներ շարունակ կգամի ձեզ գրքի էջերին: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան, խմբագիր՝ Սոֆյա Առուշանյան: Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Սվետլանա Հարությունյան, «Անձրևաշեն»

Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում:

Եվ մի օր զարմանալի բան եղավ... Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Ռոբին Շարմա, Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»

Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև՝ նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը