Տարածաշրջանային

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 6-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ փակ հանդիպումը տեղի է ունեցել «Վահդեթթին» պալատում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:

Ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Կողմերը քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում