Տարածաշրջանային

Թուրքիայի արևելքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արևելքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Աղետների կառավարման վարչությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել ժամը 15։10-ին Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,76 կմ խորության վրա։

Հունվարի 1-ին Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի աղբյուրը գտնվել է 8,7 կիլոմետր խորության վրա։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում