Էրդողանը հայտարարել է Գազայի հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով Թուրքիայի դեմ հարձակումների մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Գազայում սպանվել են 23 հազար անմեղ մարդիկ՝ հիմնականում երեխաներ ու կանայք, հետևաբար Թուրքիան ոտքի է կանգնել ճնշված պաղեստինցիների համար։
Կարդացեք հոդվածը` Русский